‘Դադարեցվել է լրագրող Իվան Գոլունովի քրեական հետապնդումը ‘

1467

Որոշում է կայացվել դադարեցնել Իվան Գոլունովի քրեական հետապնդումը, քանի որ նրա մասնակցությունը հանցագործություն կատարելուն չի ապացուցվել։

Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը։

«Կենսաբանական, քրեագիտական, դակտիլոսկոպիկ, գենետիկական փորձաքննոթյունների արդյունքների հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել քաղաքացի Իվան Գոլունովի քրեական հետապնդումը՝ հանցագործությանը նրա առնչության անապացուցելիության կապակցությամբ։ Այսօր նա ազատ կարձակվի տնային կալանքից, իսկ մեղադրանքները հանվել են»,- ասել է Կոլոկոլցևը։

ՆԳ նախարարը նաև կմիջնորդի ՌԴ նախագահին ՝ պաշտոնից հեռացնելու Մոսկվայի վարչական շրջանի ՆԳՎ պետ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովին, որը քրեական գործ էր հարուցել լրագրողի դեմ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 700 մարդու’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2020. Հայաստանի հավաքականն արտագնա խաղում անչափ կարևոր հաղթանակ տոնեց Հունաստանի նկատմամբ (տեսանյութ)’