‘Դաժան սպանություն Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի’

1084

Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այգում եղած կիսակառույց շինության հետնամասում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մասնատված վիճակում: ԱԻՆ  փրկարարներին մեծ դժվարությամբ հաջողվել է բացել կիսակառույց շինության երկաթյա դուռը,  իսկ  հատակին, պատերին և մի քանի հատվածներում հայտնաբերվել է արյան հետքեր, կացին և խարտոց:

Պարզվել է, որ սպանվածը Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 48-ամյա Արա Հունանյանն էր, որը ըստ տեղեկությունների, ամուսնացած էր և ուներ ընտանիք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեկան օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ սպանություն կատարող անձին հայտնաբերելու համար:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «հաղթանակը» կլինի նրա պարտության սկիզբը ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպես ընտրել ավտանգ և որակյալ միս’