‘ԴԱՀԿ-ի Միհրանը շեֆ է աշխատում Հրայր Թովմասյանի մոտ ‘

1130

Երեկ ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ագրեսիվ պահվածքը, երբ փորձում էր վիրավորական արտահայտություններ անել ընդդիմադիրների հասցեին, ապշեցրել էր կառավարության շատ աշխատակիցների: iLur.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են, որ Հրայր Թովմասյանը, լինելով նախարար, չի համարձակվում իր ծառայողական մեքենան կանգնեցնել նախարարության կենտրոնական մուտքի մոտ, փոխարենը այդտեղ կայանված է նախարարի ենթակայության տակ աշխատող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի մեքենան: Ավելին, պատմում են, որ երբ Մ.Պողոսյանը թիկնապահներով շրջապատված մտնում է նախարարության շենք, մինչեւ նրա` աշխատասենյակ հասնելը ներսում արգելվում է մարդկանց անցուդարձը: Այդ պահերին արգելված է անգամ ԴԱՀԿ պետի վերադաս համարվող նախարար Թովմասյանի անցուդարձը: 

Նախորդ հոդվածը‘Հայազն. Հրատապ է երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Արտագաղթողներին դարձրել եք պատմության հերոսներ’