‘ԴԱՀԿ-ն հայտարարում է 40% զեղչ ՄՀՀ-ի համար’

1085

ԴԱՀԿ-ի կողմից վիճարկելի աճուրդի դրված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գինը գնալով նվազում է:

Եթե նախկինում ՄՀՀ-ի աճուրդի մեկնարկային գինը կազմում էր 19 350 000 000.0 դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար), ապա ԴԱՀԿ աճուրդների կայքում այսօր թարմացված «Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի» հետ կապված առաջարկով համալիրի մեկնարկային գին է սահմանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամը (մոտ 28 մլն ԱՄՆ դոլար): Նշենք, որ համաձայն օրենքի` եթե աճուրդի կազմակերպիչը սահմանված 10 օրերի ընթացքում առաջարկ չի ստանում, գինը նվազեցվում է 10 տոկոսով: Սա արդեն գնի չորրորդ իջեցումն է:

Հիշեցնենք նաև, որ «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով:

Մի քանի օր առաջ ԴԱՀԿ աշխատակիցները ՄՀՀ աշխատակազմին վտարել էին համալիրի տարածքից:

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հորդորում է խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը կրկին անհանգստացած է ‘