‘Դամասկոսը ՄԱԿ-ին է փոխանցել Սիրիայում ոչնչացված վարձկանների ցուցակը’

921

Երեկ Դամասկոսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է փոխանցել Սիրիայում «ահաբեկչական գործունեության մասնակից » 143 սպանված արտասահմանցիների ցուցակ, տեղեկացնում է  ИТАР-ТАСС-ը: Ինչպես հաղորդվում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի նամակում, ոչնչացված գրոհայինների թվում կան առնվազն 20 երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Աֆղանստանից, Իրաքից, Քուվեյթից, Քաթարից, Թունիսից, Սաուդյան Արաբիայից, Չադից: Ցուցակում նշվում են նաև չեչենների և պաղեստինցիների անուններ, ովքեր կռվել են ընդդիմության կողմից: Ջաֆարին խնդրում է նամակը և նրան կցված ցուցակը, որպես «պաշտոնական փաստաթուղթ», քննարկման դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի» օրակարգով:

Դամասկոսը բազմիցս նշել է, որ ընդդիմության կողմում վարձկաններ կան, որոնց մեծ մասը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիներ են: Սիրիական իշխանությունների պնդմամբ՝ նրանք հիմնականում երկիր են թափանցում հարևան Թուրքիայի տարածքով: 

Նախորդ հոդվածը‘Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Բակո Սահակյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մի քանի ավիաընկերություններ դիմել են՝ Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ իրականացնելու համար ‘