‘Դամասկոսը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ, այդ թվում՝ նաև զինված ընդդիմության’

712

Դամասկոսը պատրաստ է բանակցել ընդդիմության, այդ թվում՝ նաև զինված ընդդիմության հետ, այսօր հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմը: «Մենք պատրաստ ենք երկխոսության բոլորի հետ, ովքեր ցանկանում են,- ընդգծել է նախարարը:- Նույնիսկ՝ նրանց, ովքեր զենք են վերցրել: Որովհետև մենք վստահ ենք, որ բարեփոխումներն արյունահեղությամբ չեն տեղի ունենում, այլ միայն երկխոսության միջոցով»: Մոսկվան Դամասկոսին կոչ է անում շարունակել երկխոսության ուղիներ որոնել ընդդիմության հետ: Այդ մասին նույնպես հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝  սիրիացի գործընկերոջ հետ վարվող բանակցությունների բացմանը՝ ընդգծելով, որ կառավարության և ընդդիմության երկխոսության միջոցով քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի:

 «Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում՝ պատերազմ է ընդդեմ ահաբեկչության, — հայտարարել է Վալիդ Մուալլեմը:- «Ալ-Քաիդայի» մասնաճյուղերից մեկը՝ «Ջեբհատա-Նուրսան» է իրականացնում գլխավոր ռազմական գործողությունները, նրանք գրոհայինների են հրավիրել աշխարհի  տարբեր երկրներից, այդ թվում՝ Չեչնիայից»: Դամասկոսը, հավաստիացրել է Մուալլեմը, հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Սիրիայի նկատմամբ իր դիրքորոշման համար: «Մենք ուրախ ենք, որ ուրիշներն էլ են հակվում Մոսկվայի դիրքորոշմանը, քանի որ այդ դիրքորոշումը մոտեցնում է Սիրիայի ճգնաժամի ավարտը»,- ասել է Մուալլեմը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թատրոնն սկսված է, կամ` նորից գոմեշի միսը մեջտեղ բերին’
Հաջորդ հոդվածը‘Աքելլան վրիպեց. «Ոհմակը» զգում է վտանգը’