‘Դամասկոսում ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 76-ի’

1163

Դամասկոսի շիական թաղամասում կիրակի՝ հունվարի 31-ին, երեք պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքերից մեկը գործի է դրվել հեռակառավարմամբ, ավտոբուսի կանգառի մոտ պայթել է մի ավտոմեքենա: Հետո, երբ մարդիկ շտապել են օգնելու տուժածներին, երկու մահապարտ-ահաբեկիչներ գործի է գցել  գոտիներին ամրացված պայթուցիկները:

Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Այս ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 76-ի, ևս 110 մարդ վիրավորվել է, հաղորդել է CCTV-ն:

2011 թ. Սիրիայում ընթացող զինված հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Չեք անցկացնի»-ն ստեղծում է Ժողովրդավարության Ազգային պլատֆորմ’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’