‘Դամասկոսում հայ երեխա է զոհվել’

956

Դամասկոսի Սուրբ Թարգմանչաց ազգային ճեմարանին պատկանող ավտոբուսի վրա նոյեմբերի 11-ին հրասանդ ընկնելու հետևանքով հինգ մարդ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ զոհերից մեկը հայ է, իսկ չորսը՝ արաբներ, այդ թվում` երեքը երեխաներ են, իսկ մյուսը ավտոբուսի վարորդն է: Արդեն հայտնի է, որ զոհված հայը վեցամյա Հովհաննես Աթոկամյանն է: Էլմաջյանը նաև տեղեկացրել է, որ պայթյունի հետևանքով տասը վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երեքն այժմ վիրահատարանում են: Վիրավորների ինքնությունը դեռ պարզված չէ:

Նախորդ հոդվածը‘Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը դավադրություն է ժողովրդի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնել է ԼՂՀ’