‘Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան մոտ ավտոմեքենա է պայթել. կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ’

761

Դամասկոսի կենտրոնում՝ ռուսաստանյան դեսպանատան մոտ, ավտոմեքենա է պայթել՝ տասնյակ մարդկանց , Reuters-ի տվյալներով՝ 31 հոգու մահվան պատճառ դառնալով: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել երկրորդ հավանական ահաբեկչին՝ ավտոմեքենայի վարորդին, որի ջեռուցիչ մարտկոցները լիքն են եղել պայթուցիկներով, հաղորդում է SANA սիրիական գործակալությունը: Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է հինգ պայթուցիկ սարք, յուրաքանչյուրը՝ 300 կգ: Ահաբեկչության զոհ են դարձել անցորդներ, հարևան ավտոմեքենաների վարորդներ, աշակերտներ: SANA-ի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 200 մարդ, զոհվել է 16 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ: Պայթյունը որոտացել է դպրոցից, ինչպես նաև՝ իշխող կուսակցության գրասենյակից, հոսպիտալից և ավտոբուսի կանգառից ոչ հեռու: Ականատեսները հաղորդել են, որ ահաբեկչական գործողությունից հետո ևս երկու պայթյունի ձայն է լսվել:

Դամասկոսում ահաբեկչությունը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության առաջնորդների,   Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու  սիրիական ճգնաժամի լուծման հարցով Արաբական պետությունների լիգայի հանդիպման օրը, հաղորդում է news.ru–ն:

Նախորդ հոդվածը‘ՈՒղիղ միացում Ազատության հրապարակից’
Հաջորդ հոդվածը‘ Արմեն Արզումանյան. Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափը հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել’