‘Դամասկոսում վիրավորված Սիրիայի ՆԳ նախարարին տեղափոխել են Բեյրութ ‘

768

Սիրիայի ներքին գործերի նախարար Մոհամմադ Իբրահիմ ալ Շաարան, որը վիրավորվել էր Դամասկոսում կատարված ահաբեկչության հետևանքով, տեղափոխվել է Բեյրութի հիվանդանոց, հայտնում է lenta.ru-ն: Որոշ տվյալնելով՝ նա վնասվածք է ստացել մեջքի շրջանում, այլ տվյալներով՝ ուսի և որովայնի շրջաններում:

Նախարարին հասցրել են Բեյրութի օդանավակայան դեկտեմբերի 19-ին, որից հետո տեղափոխել են Ամերիկյան համալսարանի հիվանդանոց: Թե ինչու է նախարարը տեղափոխվել Լիբանան՝ չի հաղորդվում: Ալ Շաարան վիրավորվել էր դեկտեմբերի 12-ի ահաբեկչության հետևանքով, որի ժամանակ զոհվել էր մի քանի հոգի:

Նախորդ հոդվածը‘Գործընկերոջ սպանությունը պատվիրելու համար Մոսկվայում ձերբակալել են Հովիկ Ալեքսանյանին ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի դատարանը նախկին նախարարին դատապարտել է 35 տարվա կալանքի՝ ցեղասպանության համար ‘