‘Դանակահարություն Դավիթաշենում’

1461

Փետրվարի 15-ին՝ ժամը 23.44-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի Տ. Պետրոսյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, թիկունքի կտրած-ծակած վերքով, բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Արման Ա.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Ա.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1995 թ. Արտաշես Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘2014-ին Հայաստանից գինիների արտադրության ծավալները կրճատվել են 8,2%-ով’