‘Դանակահարություն Լոռիի մարզում. 3 դանակահարվածների թվում է նաեւ գյուղապետը’

950

Հունիսի 29-ի երեկոյան դանակահարություն է տեղի ունեցել Լոռիի մարզում:NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ժամը 22:00-24:00-ի սահմաններում Արջուտ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել համագյուղացիների միջեւ: «Գյուղի տներից մեկում բանակի քեֆ է եղել, մյուս տանը` ծննդյան արարողություն, վեճը ծագել է երկու խնջույքների մասնակիցների միջեւ, ապա ծննդյան տոնի մասնակիցներից մեկը դանակով հարվածել է բանակի քեֆի մասնակից երկու եղբայրների: Վեճի մասնակիցներին բաժանելու նպատակով խառնվել է նաեւ Արջուտ համայնքի ղեկավարը, ով եւս դանակի թեթեւ հարվածներ է ստացել»,-հայտնել է մեր աղբյուրը, հավելելով, որ դանակահարված երեք անձինք էլ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

NEWS.am-ի Լոռիի թղթակիցի հետ զրույցում Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը հայտնել է, որ ոչ մի միջադեպ էլ չի եղել: «Ոչ մի բան էլ չկա, քերծվածքներ եմ ստացել, ոչ մի դեպք էլ չի եղել, ես էլ հիմա դաշտում աշխատում եմ»,-հայտնել է գյուղապետը:

Նախորդ հոդվածը‘Եվրոյի նշան, դիմացն անսահմանության նշան…’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին ընկել է Աղստեւ գետը’