‘Դանիայի հավաքականի մարզիչը որոշել է Բենդտներին հրավիրել Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը’

1024

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը շաբաթվա սկզբին հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պատրաստվելու են Հայաստանի և Թուրքայի ընտրանիների հետ առաջիկա խաղերին. Դանիայի հավաքական են հրավիրվել 21 ֆուտբոլիստներ:

Դանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Օլսենը որոշել է համալրել ցանկը 2 հարձակվողներով, որոնցից մեկը «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, «Վոլֆսբուրգի» նորեկ Նիկլաս Բենդտները:

«Մենք Բենդտների խաղը դիտելու հնարավորություն չունեինք, սակայն «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի հետ խոսելուց հետո, որոշեցինք նրան հրավիրել հավաքական: Մարզումների ընթացքում կտեսնենք նրա վիճակը եւ, հնարավոր է, փորձենք նրան Հայաստանի եւ Թուրքիայի հետ հանդիպումներում»,- ասել է Մորտեն Օլսենը:

Մյուս հարձակվողը, ով միանալու է Դանիայի ընտրանուն Լասե Վիբեն է: 27-ամյա հարձակվողը 2 տարի առաջ մեկ անգամ հրավիրվել է ազգային հավաքական, սակայն չի մասնակցել հանդիպման: Դրանից հետո Վիբեն դանիական «Սոնդերյուլանդից» տեղափոխվել է շվեդական «Գյոթեբորգ», որտեղ 21 խաղում 14 գոլ է խփել:

Այսպիսով՝ Թուրքայի հետ ընկերական հանդիպմանը (սեպտեմբերի 3) Դանիայի հավաքականում կլինեն 23 ֆուտբոլիստներ, իսկ այնուհետև՝ սեպտեմբերի  7-ին Եվրո-2016-ի խմբային փուլի մեկնարկային տուրի հանդիպումն է Հայաստանի ընտրանու հետ:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ-ներ. Կիմ Չեն Ինի անձնական ֆինանսիստը փախել է ԿԺԴՀ-ից՝ 5 միլիոն դոլարով հանդերձ’
Հաջորդ հոդվածը‘ Ալոնսոն արդեն «Բավարիայի» ֆուտբոլիստ է’