Դանիան չեղարկում է Covid-սահմանափակումները

561

Դանիան առաջին եվրոպական երկիրն է, որը չեղարկում է կորոնավիրուսի դեմ պայքարում  մտցված սանիտարա-համաճարակաբանական բոլոր սահմանափակումները, հաղորդել է Դանիական ռադիոն։

Նշվում է, որ Covid-սահմանափակումներն աստիճանաբար չեղարկելու պայմանագիրը պետք է դադարեցներ գործողությունը 2021 թ․ հոկտեմբերի 1-ին, սակայն Դանիայի իշխանությունները որոշել են արագացնել գորընթացը և բոլոր սահմանափակումները չեղարկել են ուրբաթ օրը։

Այսուհետև այս պետության տարածքում կարանտինի պահպանումը գործում է միայն կորոնավիրուսվ հիվանդների համար։ Մնացած բոլորին թույլ կտրվի այցելել սրճարաններ, գիշերային ակումբներ, մարզասրահներ՝ առանց համապատասխան անցաթղթի։ Առողջ դանիացիները վերադառնում են աշխատավայր, իսկ երեխաները՝ դպրոց։։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿասիլյասը դարպասապահների պատրաստման կենտրոն է բացել Դուբայում
Հաջորդ հոդվածըՊակիստանը հերքում է