Դանիացի ծայրահեղականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

243

Դանիական «Կոշտ ուղեգիծ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, որն անցյալ շաբաթ օրը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրեց Ղուրանը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպառնացել է նոր ակցիաներ անել այնքան ժամանակ, քանի դեռ Շվեդիան ՆԱՏՕ չի ընդունվել։

Այդ մասին հաղորդել է Aftonladet թերթը։

 Արմատական քաղաքական գործիչը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ իր կողմից նոր ծայրահեղական ակցիաների անցկացումը կախված է «անձամբ նախագահ Էրդողանից, որը չի ցանկանում Շվեդիային թույլ տալ ՆԱՏՕ մտնել»։

Պալուդենը շեշտել է, որ հենց Անկարան հավանություն տա Ստոկհոլմի միացմանը դաշինքին, «ինքն այլևս երբեք կյանքում Ղուրան չի այրի թուրքական դեսպանատան առջև»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶիդանը չի բացառում, որ երրորդ անգամ կդառնա Մադրիդի «Ռեալի» մարզիչը
Հաջորդ հոդվածըԹրամփը վստահ է, որ կարող էր Ուկրաինայում հակամարտությունը կասեցնել 24 ժամում