‘Դանիել Ագգեր. Մենք արդեն մոռացել ենք մեր 0:4 պարտությունը’

869

Սեպտեմբերի 8-ին Դանիայի ազգային հավաքականն իր բաց մարզումն անցկացրեց Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Լրագրողներին հանդիպեց Դանիայի ազգային ընտրանու և «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Դանիել Ագգերը.

— Ինչպիսի՞ խաղ է սպասվում Դանիայի հավաքականին:

— Հույս ունեմ, որ կհաղթենք:

— Ի՞նչ սպասելիքներ ունեք խաղից:

-Մենք տանը պարտվեցինք ու պետք է ասեմ, որ հատկապես 5 խաղացոներով տպավորված էի, բայց հավատացած ենք, որ այստեղ կարող ենք հաղթել ու դա այն է, ինչ մենք փորձելու ենք անել:

-Հայաստանի հավաքականի կազմում ո՞վ կլինի ամենավտանգավորը ձեզ համար:

-Հուսանք՝ ոչ ոք, մենք կկարողանանք չեզոքացնել բոլորին ու պահել գնդակը:

— Ինչպիսի մթնոլորտ է Դանիայի հավաքականում 4:0 պարտությունից հետո:Արդեն մոռացե՞լ եք այդ մասին

թե՞ ոչ:

— Իհարկե այո, ֆուտբոլում ամեն ինչ արագ է լինում: Մենք գիտենք, որ պետք է հաղթենք այս խաղը:

— Ինչպե՞ս կնկարագրեք Հայաստանի հավաքականին:

— Դա շատ պարզ է: Ինձ համար այն  ուժեղ, հակագրոհային ֆուտբոլ խաղացող թիմ է: Եթե գնդակը կորցնենք, ապա արագ գոլ բաց կթողնենք, ուստի շատ կարևոր է, որ գնդակը կարողանանք պահել:

Աղբյուրը totalfootball.am-ից

Նախորդ հոդվածը‘Հայ շախմատիստները կմասնակցեն Մ20 տարեկանների աշխարհի առաջնությանը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում’