‘Դանիել Սթարիջ. «Չեմ պատրաստվում լքել «Լիվերպուլ»-ը» ‘

863

Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Դանիել Սթարիջը հերքել է այն շշուկները, թե իբր նա ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Goal.com-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կարմիրներ»-ը ցանկանում են բաժանվել 26-ամյա հարձակվողից, ով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի առաջին մասը վնասվածքների պատճառով:

«Ապաքինման ընթացքում դժվարությունների եմ հանդիպել, սակայն հիմա անհամբերությամբ սպասում եմ խաղադաշտ վերադառնալուն: Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ: Չեմ պատրաստվում լքել «Լիվերպուլ»-ը»,- հայտարարել է Սթարիջը:

Նախորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ.«Կցանկանայի աշխատել Զիդանի հետ»’
Հաջորդ հոդվածը‘«Վալենսիա»-ն կերկարաձգի Նևիլի պայմանագրի ժամկետը’