Դանիել Ֆարկե. Քաղաքական իրավիճակն ու մարզական հեռանկարների կորուստը ստիպեցին հեռանալ

370

Գերմանացի Դանիել Ֆարկեն մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարիզչի պաշտոնից հեռանալու իր որոշումը։

«Այս հրաշալի ակումբի հետ մենք ցանկանում էինք ոչ միայն նվաճել ազգային տիտղոսներ առաջիկա տարիներին, այլեւ առաջ շարժվել միջազգային ասպարեզում։ Ցավոք, երկու ամիս անց սրտում տխրության զգացումով խնդրեցինք խզել պայմանագիրը։

Քաղաքական իրավիճակն ու բոլոր մարզական հեռանկարների կորուստը, մեր երեխաների, ընտանիքների, ընկերների խնդրանքները ստիպեցին մեզ հեռանալ։ Շատ ծանր որոշում էր, քանի որ մեզ շատ ջերմ էին ընդունել ակումբում»,- Ֆարկեի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Ֆարկեի հետ հեռացել են նաեւ մարզչական շտաբի անդամներ Էդմունդ Ռիմերը, Կրիս Դոմոգալան եւ Կրիստոֆեր Ջոնը։

Ֆարկեն 2022թ. հունվարին էր գլխավորել «Կրասնոդարը»։ 7 ընկերական խաղում թիմը նրա ղեկավարությամբ տարել է 4 հաղթանակ։

Նախորդ հոդվածըՌոման Աբրամովիչ․ «Չելսիի» վաճառքը բխում է թիմի շահերից
Հաջորդ հոդվածըՄԱԿ․ Ուկրաինայից փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի