‘ Դանի Ալվեշ. «Ոչ ոքի թույլ չեմ տա արատավորել իմ խաղը «Բարսելոնա»-ում»’

1096

«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեշը հերթական անգամ հայտարարել է, որ ոչինչ չգիտի կատալոնական ակումբում իր ապագայի մասին, ինչպես նաև պատասխանել է իր հասցեին հնչեցված քննադատություններին:

«Ոչ ոքի թույլ չեմ տա արատավորել այսքան տարի «Բարսելոնա»-ում անցկացրած իմ խաղը: Նույնը վերաբերում է նաև իմ ապագային: Ես միշտ հասկանում եմ իմ արարքները անկախ նրանից դրանք լավն են, թե վատը: Եթե սխալ եմ թույլ տալիս, ներողություն եմ խնդրում մարդկանցից: Չգիտեմ՝ դեռ ինչքան կխաղամ «Բարսելոնա»-ում, բայց երկրպագուներս պետք է հպարտանան իմ նվիրվածությամբ և խաղով, և հասկանան, թե ինչպես է պետք երազանքները իրականության վերածել»,- գրել է բրազիլացի ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակչի բոլոր մասնակիցները’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Վահե Գրիգորյան. Սահմանադրությունն այլևս մեր պաշտպանության կարիքն ունի’