Դանի Ալվեսը վերադարձավ «Բարսելոնա»

686

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը վերադարձավ «Բարսելոնան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով, կողմերը կկնքեն 7 ամսվա պայմանագիր։

38-ամյա ֆուտբոլիստի վերադարձին հավանություն էր տվել կատալոնական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին։

Ալվեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2008-2016 թվականներին՝ 391 խաղում խփելով 21 գոլ, կատարելով 101 գոլային փոխանցում։

Ալվեսը «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։ Նա ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է պատմության մեջ՝ 46 տիտղոս։

Բրազիլական «Սան Պաուլուի» հետ պայմանագիրը խզելուց հետո Դանի Ալվեսն ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Նախորդ հոդվածըԹոմաս Տուխելը՝ Պրեմիեր լիգայի հոկտեմբերի լավագույն մարզիչ
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը