‘Դաշնակցությունը շարունակում է հաշվիչ հանձնաժողովի բոյկոտը’

892

Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը շարունակում է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների բոյկոտը, ի պատասխան iLur.am-ի հարցի, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նիստի ժամանակ Կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» վերահաստատեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչ չուրնենալու՝ նախորդ նստաշրջանում կայացրած իրենց որոշումը: Դաշնակցությունից նման հայտարարություն չհնչեց:

 «Զարմանում եմ, որ հարցի վերաբերյալ ելույթ չունենալը  մեկնաբանվեց, որ մենք հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչ ենք ունենալու: Մենք հայտարարություն չենք արել, որովհետեւ մենք մեր տեսակետը չենք փոխել: Եթե տեսակետ փոխած լինեինք, հատուկ հայտարարություն կանեինք», — ասաց Արմեն Ռուստամյանը: 

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Մեր երկրին պետք են արդար ընտրություններ եւ ազնիվ իշխանություններ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ կհանդիպի հոկտեմբերին’