‘Դաշնակցությունը պաշտպանում է «գազային հարցերով» հանձնաժողովի նախագիծը ‘

865

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պաշտպանում է գազի հարցի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած առաջարկությունը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:

 

Նրա ասելով, կոալիցիայի ներկայացրած նախագիծը կրկնում է դեռ 2010 թվականին ՀՅԴ ներկայացրած գազամատակարարման համակարգի ուսումնասիրման խորհդրարանական հանձնաժողովի ստեղծման նախագիծը: Իսկ այժմ միայն մի քանի հարց է ավելացել, որոնք առնչվում են վերջին իրադարձություններին, մասնավորապես, ռուսական «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի»` կառավարությանը պատկանող բաժնեմասի վաճառքին: «Մենք, սկզբունքորեն, հանդես ենք գալիս նման հանձնաժողովի ստեղծման օգտին, որի հիմնական նպատակը բոլոր ծագած հարցերին սպառիչ պատասխաններ տալն է` ոլորտի խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման հիման վրա», — ասել է Մինասյանը, ճշտելով, որ հանդես է գալիս ՀՅԴ անունից:

Նա միեւնույն ժամանակ տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ ավելի վաղ խորհրդարանական մեծամասնությունը միահամուռ տապալեց ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացրած նախագիծը` դեմ քվեարկելով հանձնաժողովի ստեղծմանը: «Իշխանության համար արդեն սովորական է դարձել ընդդիմության առաջարկությունները մերժելը, իսկ այնուհետև համանման առաջարկությամբ հանդես գալը: Սակայն, դրա հետ մեկտեղ, մեզ համար գլխավորը ոչ թե հեղինակի հարցն է, այլ գազի խնդրի վերջնական լուծումը», — կարծում է դաշնակցական պատգամավորը:

 

Նախորդ հոդվածը‘Ռովնոյում ցուցարարները գրավել են «Բերկուտի» բազան’
Հաջորդ հոդվածը‘ Հայ ռազմական բժիշկը հետմահու արժանացել է «Աշխարհի ժողովուրդների բարեպաշտ» պարգևի’