‘Դաշնակցությունը սեպտեմբերի 5-ին դեպի Բաղրամյան 26 երթ կանի’

1134

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունվել ՀՅԴ Գերագույն մարմնի իրազեկումը՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-15.00, Ալեք Մանուկյան-Նալբանդյան-Կորյունի-Աբովյան փողոցներ-Ուսանողական այգի-Տերյան-Կորյունի փողոցներ-Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց-Մարշալ Բաղրամյան պողոտա, մինչև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարակից տարածք երթուղով երթի անցկացումը:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5-ին նախատեսվում է երթ՝ ԵՊՀ-ից դեպի նախագահական նստավայր, որի նպատակն է նաեւ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջ բարձրացնել ուսման վարձավճարների բարձրացման հարցը:   

Սեպտեմբերի 2-7 Դաշնակցությունը Երեւանում կազմակերպում է նաեւ ԼՂՀ անկախությանը նվիրված միջոցառումների շարք: 

Նախորդ հոդվածը‘Սյունիք. Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով’