‘Դաշնային խորհրդին հետաքրքրել է Նեմցովի այցն Օդեսա’

986

Դաշնային խորհրդի օրենսդրական հանձնաժողովն ստուգելու է այն լուրը, որ լիբերալ-դեմոկրատական «РПР-ПАРНАС» կուսակցության համանախագահ և Յարոսլավլի շրջանային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովը Օդեսայում մասնակցել է «հակառուսաստանյան երթին»:

Այսօր ելույթ ունենալով Դաշնային խորհրդի նիստում՝ սենատոր Վալենտինա Պետրենկոն հայտարարել է, թե ինքը քաղաքացիներից հարցումներ է ստանում այն լուրերի մասին, թե Նեմցովը հունիսի 28-ին Օդեսայում մասնակցել է երթի, որին մասնակցել են նաև «Աջ սեկտորի» ներկայացուցիչներ, և որտեղ հակառուսաստանյան կարգախոսներ են հնչել: Պետրենկոյի խոսքով՝ «ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջը եղել է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունները շարունակելը»:

Պատգամավորուհին առաջարկել է դիմել իրավապահ մարմիններին և պարզել՝ արդյո՞ք Նեմցովի գործողությունները համապատասխանում են Ռուսաստանի Քրեկան օրենսգրքի 282 հոդվածին՝ թշնամանքի և ատելության հրահրում, ծայրահեղական գործողությունների դիմելու հրապարակային կոչ:

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն օրենսդրական հանձնաժողովին հանձնարարել է քննարկել սենատորի հայտարարությունը և խորհրդարանի վերին պալատին զեկուցել ստուգման արդյուքների մասին:

Բորիս Նեմցովն առայժմ չի մեկնաբանել Դաշնային խորհրդի գործողությունները: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բրազիլացի ֆուտբոլասերներն ազգային հավաքականի պարտության համար մեղադրում են Միք Ջագերին’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան Չինաստանին բողոք է ներկայացրել՝ թերթի հրապարակման կապակցությամբ’