‘Դասադուլավորները ԵՊՀ դիմաց շարունակում են պահանջել ռեկտորի օգնական -«հրամանատարի» հրաժարականը (թարմացված, լուսանկարներ)’

1653

12:51

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց այսօր առավոտից նստադուլ և դասադուլ է սկսել բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վազգեն Գալստյանը :

Ուսանողն պահանջում է ավելի որակյալ դարձնել կրթությունը ԵՊՀ-ում: Ուսանողի խոսքերով նստացույցը կտևի ամեն օր՝ առավոտյան ժամը 10 -19-ը:

11:09

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց շարունակվում է դասադուլը: Դասադուլավորների հրատապ պահանջն է աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Հիշեցնենք, որ ուսանողները դասադուլը սկսել են փետրվարի 25-ին՝ նախագահի ընտրությունների արդյունքներն անվավաեր ճանաչելու պահանջով, սակայն համալասարանի մոտ տեղի ուենցած միջադեպից հետ, երբ ԵՊՀ ռեկտորի օգնականը դիմել է իր կողմկացիների օգնությանը՝ ասելով «զորքը առաջ բերեք», դասադուլի մասնակիցների պահանջին ավելացավ նաև Գևորգ Մելքոնյանին աշխատանքից հեռացնելը:

Որբաթ օրը տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի նիստում, սակայն, նման որոշում չընդունվեց: Ինչպես այդ օրը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը,ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին աշխատանքից հեռացնելու հիմք չի եղել. «Ռեկտորատը որոշեց, որ նրա պահվածքը դատապարտելի է, բայց բավարար հիմք չէ աշխատանքից ազատելու համար», — ասել էր Կարեն Գրիգորյանը:

Հավելենք նաև, որ դասադուլի մասնակիցնեն այսօր ակցիա կանցկանցնեն նաև Սահմանադրական դատարանի մոտ:

Նախորդ հոդվածը‘Վաղը ՍԴ-ն կլսի ընտրագրավի սահմանադրականությունը վիճարկող հայցը’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Լեւանդովսկի. «Շախտյորին» հաղթելու համար մեր խաղը պետք է արտադրենք’