‘Դավաճանության մեջ մեղադրվող «Դավայ դասվիդանիյա» երգի կատարողի հարազատները՝ դատարանից «դուրս են հանել» դատախազին ‘

1362

«Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Գիլալա Մամեդովի կողմնակիցները, ով հայտնի է իր «Դավայ, դա սվիդանիյա» երգով, եւ ով մեղադրվում է քաղաքական դավաճանության մեջ, այսօր կայացած դատական պրոցեսի ընթացքում  նիստերի դահլիճից դուրս են հանել դատախազին: Փոխանցում է Tvrain.ru –ն:

Մամեմդովը հայտնի է դարձել երգի մոնտաժն իրականացնելով և այն ինտերնետում տեղադրելով: Նրան ձերբակալել են 2012թ.-ի հունիսի 21-ին՝ թմրանյութերի անօրինական պահպանման մեղադրանքով: Հետագայում մեղադրանք է ներկայացվել հայրենիքի դավաճանության և ազգային ատելություն հրահրելու հարցով:

«Թուրան» գործակալության թղթակիցը Tvrain.ru-ի հետ զրույցում նշել է, որ Մամդովի կողմնակիցները զայրացել են այն ժամանակ, երբ դատախազը հայտարարել է, թե Մամեդովը կապերի մեջ է եղել Ռուսաստանի հայերի հետ: Զայրացած հարազատները սկսել են գոռալ եւ պահանջել են նշյալ գործից հեռացնել դատախազին: Դատական կարգադրիչները մի կերպ են զսպել զայրացած մարդկանց, ինչից հետո դատախազներն ուղղակի լքել են դահլիճը: Նրանց հետեւել են դատավորները: Որոշ ժամանակ անց դատը նորից է սկսվել, ինչից առաջ դատավորը խնդրել է հարազատներին համբերատար լսել դատախազին՝ ընդգծելով, թե միեւնույն է, վերջում որոշումը կայացնելու է ինքը՝ դատավորը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Ֆյուլեին’