‘Դավթաշենում ծառեր են հատում (տեսանյութ)’

1134

Դավթաշենի 4-րդ թաղամասի 46 շենքի ետնամասի այգու ծառերը  հատում են: Այս մասին ահազանգեցին տեղի բնակիչները, հայտնում է ecolur.org-ը:

«Եկել են, ծառերը հանել են: Չորսը ծառ տարան, մեկը՝ չթողեցինք: Ավտոսպասարկման կետ են ուզում սարքել: Բայց սա մեր միակ կանաչ գոտին է: Նախկինում շենքի ետնամասում անբողջությամբ այգի է եղել, կամաց-կամաց այգիները վերածվեցին շինությունների, մնաց այս փոքր կտորը, հիմա սա էլ են ուզում ոչնչացնել»,-  պատմեց տեղի բնակչուհի Նաիրա Զուրաբյանը: Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ  թույլտվություն ներկայացվել է, և ամեն ինչ օրինական է: Նախաձեռնողը ոմն Արթուր է:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղում չհաջողվեց զրուցել որևէ աշխատակցի կամ պատասխատանտուի հետ: Բնակիչների խոսքով, լրատվամիջոցների ժամանման մասին տեղեկանալով՝ նրանք փախուստի դիմեցին:

տեսանյութը՝ Արաքսի Բլբուլյանի

Նախորդ հոդվածը‘350 մտավորականներ բարձրացնում են Գանձասարի պարսպապատման հարցը. ինչո՞ւ հիմա’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտին դարձավ «Ռեալի», իսկ Լորան Բլանը՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ’