‘Դավիդ Դե Խեան կարող է տեղափոխվել «Ռեալ»’

817

 Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան մոտ ապագայում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ, հաղորդում է իսպանական Sport պարբերականը:

Թերթի տեղեկություններով, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համապատասխան մարդկանց արդեն կարգադրել է մանկունյանցիների հետ սկսել բանակցությունների առաջին փուլը:

Նշենք, որ վերջին շրջանում Դե Խեայի եւ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ սէր Ալեքս Ֆերգյուսոնի միջեւ լուրջ տարաձայնություններ են ծագել: Մյուս կողմից, այնքան էլ հարթ չեն նաեւ Ժոզե Մոուրինյոյի եւ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հարաբերությունները;

Նախորդ հոդվածը‘Անհասանելի տրանսպորտ կամ երևանցիները աշխատանքից տուն են վերադառնում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Շնորհակալ եմ իմ կուսակից գործընկերներին’