‘Դավիդ Դե Խեան որոշել է ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը’

795

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան որոշել է ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը և վերադառնալ Իսպանիա: Այդ մասին հաղորդում է AS-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին: 

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը բանակցություններ է սկսել իսպանացու հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Հաղորդվում է, որ «մանկունյանցիները» պատրաստ են բաց թողնել Դե Խեային, եթե «արքայական ակումբը» համաձայնվի վճարել 35 մլն եվրո: 

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 20 հանդիպման: 

Նախորդ հոդվածը‘Նոյերը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ IFFHS վարկածով’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է’