‘Դավիդ դե Խեա. «Ժամանակին հասկացա, որ լավագույն որոշումը պայմանագրի երկարաձգումն է»’

776

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան նշել է, որ կրկին երջանիկ է անգլիական ակումբում: Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իսպանացի դարպասապահը պետք է տեղափոխվեր «Ռեալ», սակայն գործարքը չկայացավ, և նա երկարաձգեց պայմանագիրը:

-Ժամանակին հասկացա, որ լավագույն որոշումը պայմանագրի երկարաձգումն է: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչից գոհ եմ, ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում և զգում եմ, որ երկրպագուները սիրում են ինձ: Ոչ ոք ինձ չի հիասթափեցրել, պետք է առաջ նայել:

Տրանսֆերային պատուհանի ժամանակ ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ փոխվում է մեկ րոպեի ընթացքում: Եղել են դժվարություններ, տարօրինակ պահեր, բայց նման բաներն օգնում են հասունանալ և ավելի ուժեղ դառնալ,-դե Խեայի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:

Նախորդ հոդվածը’37 մահացած, ավելի քան 180 վիրավոր. Կրկնակի պայթյուն Բեյրութում’
Հաջորդ հոդվածը‘«AS». «Բարսելոնան» թաքցնում է, որ Մեսսին մարզվում է ընդհանուր խմբում(տեսանյութ)’