‘Դավիդ Վիլյան հատեց 300 գոլի սահմանագիծը’

801

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան Իպանիայի գավաթի 1/16 փուլում «Ալավեսի» հետ խաղում (3:1) դարձավ դուբլի հեղինակ եւ իր կարիերայի ընթացքում խփած գոլերի քանակը հասցրեց 301-ի:

Խիխոնի «Սպորտինգի» կազմում Վիլյան դարձել է 40 գոլի հեղինակ, նույնքան՝ նաեւ «Սարագոսայի» եւ «Բարսելոնայի» կազմում: «Վալենսիայի» կազմում Դավիդը 128 գոլ է խփել, իսկ Իսպանիայի հավաքականում՝ 53, հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Այս մրցաշրջանում իսպանացի հարձակվողը 16 խաղում 8 գոլի է խփել:

 ,

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ խոսնակ. Հայտնի չէ, թե երբ կվերսկսվի Իրանի կողմից 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան ‘
Հաջորդ հոդվածը‘Քադաֆին Նազարբաևին առաջարկել էր ատոմային ռումբ ստեղծել’