‘
Մինչ մայրաքաղաքի բուհերի ուսանողները երեկվանից դասադուլ են հայտարարել, Կապանի ուսանողներն այսօր երկար դասամիջոցի հաշվին հավաքվելով ՀՊՃՀ-ի Կապանի մասնաճյուղի բակում` շնորհավորել են Սերժ Սարգսյանին: Aravot.am-ի փոխանցմամբ, «Դավիթբեկյան Ուխտեր» ԵՀԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանի փոխանցմամբ` հասարակական կազմակերպության եւ ուսխորհուրդների համատեղ նախաձեռնությամբ անցակացված միջոցառման նպատակը շնորհավորելն էր կետրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքերով եւ գերակշռող ձայների առավելությամբ երկրի նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանին, որին մասնակցում էին մարզկենտրոնի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները: Հավաքին ներկա էին գտնվում նաեւ դասախոսներ: «Այսօր Սյունիքի երիտասարդները շնորհավորեցին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին: Երիտասարդական այս հավաքը ապացուցում է, որ Սյունիքի երիտասարդները միշտ եղել են, կան ու կլինեն համախմբված, կկանգնեն այն մարդկանց կողքին, ովքեր նրանց կտանեն դեպի ապահով, խաղաղ Հայաստան»- ասաց Ռուդոլֆ Սարգսյանը:
‘