‘Դավիթ Բաբայան. ԼՂՀ հարցի կարգավորումը լավ կանդրադառնա Հայաստանի ու տարածաշրջանի վրա’

816

Հարցի վերջնական կարգավորումը լավ կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի վրա: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը iLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Սերժ Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, որտեղ նա, մասնավորապես, նշում է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա»:

«Սակայն կան լուծման տարբերակներ: Դժբախտաբար, մեր հարևան պետությունը՝ Ադրբեջանը, որևէ ձևով ոչ միայն չի նպաստում այդ լուծումներին, այլև, ընդհակառակը, վատթարացնում է իրավիճակը: Միայն նա է խոչընդոտում բոլոր նախաձեռնություններին, խոչընդոտում է նաև միջնորդ երկրների աշխատանքներին ու վատթարացնում է իրավիճակը տարածաշրջանում»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նախորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. Թիմում բոլորն էլ անհանգստացած են ներկա իրավիճակից’
Հաջորդ հոդվածը‘Բագրատյանի ասածը ոչ միայն իր, այլև՝ պետության դեմ կարող է օգտագործվել’