‘Դավիթ Հարությունյան. Չէի կարող կողմ քվեարկել — Yerkir.am’

1995

«Գովազդի մասին» օրինագծի քվեարկությունից հետո ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը պարզաբանել է հակառակ խմբակցության մեծամասնության իր քվեարկության դրդապատճառները:

Պատգամավորը նշել է, որ երբեմն իր մոտեցումները համընկնում են ընդդիմադիր գործիչների մոտեցումներին: «Ձեռնպահ եմ քվեարկել, որովհետեւ չէի կարող կողմ քվեարկել: Միմիայն հասարակության շահի ու առողջության նկատառումներով եմ ձեռնպահ քվեարկել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Հարությունյանը: 
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր ՀՀԿ պատգամավորների քվեարկության շնորհիվ ընդունել է օրինագիծը, որը ընդդիմության խիստ քննադատությանն է արժանացնել: Մասնավորապես, Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ օրինագիծը հակաառողջապահական է եւ հակահասարակական: Նա կոչ արեց գոնե մի անգամ «քվեարկել ոչ թե Գալուստ Սահակյանի, այլ  խղճի թելադրանքով»` ակնարկելով, որ ՀՀԿ-ն ստիպված է կողմ քվեարկել, որովհետեւ օրինագիծը պաշտպանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շահերը:  

 

Նախորդ հոդվածը‘Մերկելը Ռուսաստանին մեղադրել է Ղրիմը բռնակցելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ին ՀՀ անդամակցության աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն այս ամիս պետք է ավարտվեն ‘