Դավիթ Մաթեւոսյան․ Ինչպես Արցախը կարողացավ հաղթել Ադրբեջանին

1542

Ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը ներկայացնում է, թե ինչպես Արցախը կարողացավ հաղթել Ադրբեջանին։

Դավիթ Մաթեւոսյանը ծնվել է 1960 թ.-ի մարտի 22-ին Սյունիքի մարզի (Մեղրիի շրջան) Կարճեւան գյուղում։ Սովորել է Կարճեւանի եւ Ագարակի դպրոցներում, 1982-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորացիաի ֆակուլտետը։ 1982-85 թվականներին աշխատել է մի շարք հիմնարկներում։ 

1988 թ․-ից սկիզբ առած Ղարաբաղյան շարժման շրջանում կազմակերպել եւ գլխավորել է գյուղի ինքնապաշտպանությունը։ 1991 թ․-ի ապրիլին Վազգեն Սարգսյանի հորդորով նշանակվել է Մեղրիի ներքին գործերի բաժնի պետ՝ շրջանի պաշտպանությունը համակարգելու եւ սաղմնավորվող բանակի կայացմանը աջակցելու լիազորություններով։

1995 թ․-ին՝ զինադադարից հետո, իր նախաձեռնությամբ դուրս է եկել ներքին գործերի համակարգից, առաջադրվել եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվել ԱԺ առաջին գումարման պատգամավոր (1995-99 թթ․)։

1996 թ․-ին նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ եւ 1998 թ․-ին իր նախաձեռնությամբ թողել է այդ պաշտոնը։

1999 թ․-ին մեծամասնական ինքնառաջադրումով, 2007-ին «Իմպիչմենթ» դաշինքի կազմում, 2012-ին «ՀԱԿ» դաշինքի կազմում եւ 2017 թ․-ին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմում առաջադրվել է պատգամավորության թեկնածու։

2008 թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ։

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ մարտական առաջադրանքներ կատարելու ժամանակ՝ ադրբեջանական անօդաչու սարքի գրոհի հետեւանքով։

Նախորդ հոդվածըԱլկարասը նվաճեց Մադրիդի «Մասթերսի» տիտղոսը
Հաջորդ հոդվածըԲըլթ-27 (շատ բըլթ). ՉԻ