‘Դավիթ Մանոյան. Վիրահատությունս սպասվածից լավ անցավ’

1091

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել, այնուհետեւ վիրահատության ենթարկվել Գերմանիայում: Այս ամենի վերաբերյալ Մանոյանը զրուցել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ:

Դավիթ, ինչպե՞ս անցավ վիրահատությունդ
Շնորհակալություն, սպասվածից լավ: Նախնական տվյալներով ապաքինումը պետք է տևեր 3-5 ամիս, բայց պարզվեց, որ հնարավոր է սահմանափակվի 3-4 ամսով: Ամեն ինչ լավ է, ուղղակի ժամանակ է պետք:
Սա հին վնասվա՞ծքդ է, որ ստացել էիր դեռևսՄիկայիդեմ խաղի ժամանակ:
Այս վնասվածքը ես ստացել եմ 2009 թվականին: Զագրեբի “Դինամոյի” պատասխան խաղից առաջ՝ նախախաղային մարզման ժամանակ, կտրեցի մենիսկս: Տարվա վերջում ես վիրահատվեցի: Հիմա նորից այդ ծունկս է, բայց բոլորովին այլ վնասվածք է: Երբ աջ ծունկս վնասվել էր, մոտ 2.5 տարի ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկած էր ձախ ծնկիս վրա, հենց այդ պատճառով էլ առաջացավ այդ պրոբլեմը:
Ինչպե՞ս է ընթանալու վերականգնման պրոցեսը:
Առաջին 6 շաբաթը պետք է ընդհանրապես ուժ չգործադրեմ ձախ ոտքիս վրա: Հետո նորից կնկարեն, և եթե վնասված տեղը արդեն աճած լինի, կսկսեմ քայլել և վազել:
Այսինքն ամբողջ ընթացքում մնալու ես Գերմանիայում՝ բժիշկների հսկողության տակ:
Առաջին 6 շաբաթը հաստատ կմնամ, որովհետև դեռ քայլել չի կարելի, բացի դրանից այստեղ պետք է մերսման և ֆիզիոթերապիայի կուրսեր անցնեմ: Այդ պատճառով մինչև հունվարի կեսերը կմնամ այստեղ:
Դավիթ, քո բուժմամբ զբաղվում է Գերմանիայի հավաքականի ևԲավարիայիբժի՞շկը:
Այո, նա է զբաղվում, բայց նա վիրահատություններ չի անում: Նա ինձ ուղարկեց ամենալավ մասնագետի մոտ, որը շատ ֆուտբոլիստների է վիրահատել: Չնայած դրան, իմ բուժումը հենց ինքն է իրականացնում:
Դավիթ, թե երկրպագուները, թե հավաքականի ֆուտբոլիստները անհամպեր սպասում են քո վերադարձին: Քեզ մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում:
Շնորհակալություն, քանի որ ամանորյան տոներին ես Երևանում չեմ լինելու, շնորհավորում եմ ֆուտբոլի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց Ամանորն ու Սուրբ ծնունդը: Հայկական ֆուտբոլին գալիք տարում մաղթում եմ մեծ հաջողություններ, շատ հաղթանակներ, թող բոլորը երջանիկ լինեն:

Նախորդ հոդվածը‘Հեռախոսին պատասխանելու փոխարեն տղամարդը, սխալմամբ շիկացած արդուկն է դրել ականջին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ պետական դումայի ապարատի աշխատակիցները աշխատավարձի քսանապատիկին համարարժեք պարգևավճար կստանան ‘