‘Դավիթ Յուրչենկո. «Ես խնդրել եմ այդ հարցը հետաձգել մինչև ամառ»’

903

Ռուսական ՈՒՖԱ-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղից հետո նշել է, որ դեռ հստակ չէ Հայաստանի հավաքականին միանալու որոշումը: 

sport-express.ru-ի հետ հարցազրույցում Յուրչենկոն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականին միանալու իր ցանկությանը կարող է խանգարել Ռուսատանի Պրեմիեր լիգայում ներդրվող լեգիոներների սահմանափակումը:

«Ես խնդրել եմ այդ հարցը հետաձգել մինչեւ ամառ: Այժմ ակումբային հարցերն ավելի կարեւոր են, իսկ հետո կքննարկենք եւ կխոսենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:

Որոշումն առաջին հերթին կապված է լեգիոներների սահմանափակման հետ: Ես ռուսական անձնագիր ունեմ, այդ պատճառով այժմ լեգիոներ չեմ հանդիսանում, իսկ սահմանափակումը կարող է փոխվել», — հայտարարել է Յուրչենկոն:

Նախորդ հոդվածը‘«Նոու Կամպ» մարզադաշտում ռեկորդային թվով հանդիսատես է գրանցվել’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել’