‘Դավիթ Նալբանդյանը ավարտում է կարիերան’

923

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը որոշում է կայացրել ավարտել իր սպորտային կարիերան: Նման որոշման պատճառը ուսի քրոնիկ վնասվածքն է, որը թենիսիստին այդպես էլ չհաջողվեց մինչև վերջ բուժել: Աջ ուսի հետ խնդիրների պատճառով նա դուրս չի եկել կորտ ընթացիկ տարվա ապրիլից:

Նալբանդյանը իր կարիերայի ընթացքում այդպես էլ չկարողացավ հաղթել մեծ սաղավարտի մրցաշարում, բայց անցկացրեց մի քանի փայլուն տարիներ: Նրա ամենամեծ նվաճումը եղել է АТР վարկանիշի երրորդ հորիզոնականը 2006 թվականի մարտին: 2005 թվականին էլ Նալբանդյանը արժանացավ Արգենտինայի տարվա մարզիկ մրցանակին՝ շրջանցելով Լիոնել Մեսսիին:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեծ կանխազգացող է, բայց ոչ մի գնով չի կանխազգում իր ինքնաոչնչացումը’
Հաջորդ հոդվածը‘«Մհեր Մկրտչյան» թատրոնում «գաղափարապես անհուսալի» աշխատողներից ազատվում են’