‘Դավիթ Տոնոյան. Ռազմական կրթությունը կառավարության գերակա ուղղություններից մեկն է ‘

909

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որում անդրադարձել է ռազմական կրթության բարեփոխումներին: Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ:

Պարոն Տոնոյան, ռազմական կրթությունը պաշտպանական բարեփոխումների ուղղություններից մեկն է: Որո՞նք են այդ ուղղության հիմնական գաղափարախոսությունը ու բարեփոխումները

— Իսկապես, ռազմական կրթության խնդիրը պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է: ՀՀ զինված ուժերը չեն կարող անմաս մնալ ռազմական կրթության ոլորտի միջազգային զարգացումներից: Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները միտված են ապահովելու մեր ռազմակրթական ոլորտի համապատասխանությունը արդի պահանջներին եւ դրա ինտեգրմանը միջազգային կրթական համակարգին: 21-րդ դարի հայ սպայի որակական վարկանիշն արտացոլվում է ռազմակրթական հայեցակարգի հիմնադրույթներում` մտավոր, կրթական, մասնագիտական, ռազմավարական ինքնուսուցման, բարոյահոգեբանական պատրաստության ցուցանիշների ձեռքբերումն ու զարգացումը: Ուստի, ՀՀ զինված ուժերը բանիմաց եւ պատրաստված սպայական կադրերով համալրելու համար անհրաժեշտ էր մշակել եւ ներդնել սպայական կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման հայեցակարգային մոտեցումները, որի արդյունքում ակնկալում ենք ունենալ ժամանակակից համազորային մարտ եւ խաղաղարար գործողություններ վարելու համար տեսական եւ գործնական գիտելիքներով ու ունակություններով օժտված միջազգային չափանիշներին համապատասխան սպայական կադրեր: Այս համատեքստում մեծ ուշադրություն ենք դարձնելու սպաների աշխատանքների կազմակերպման ընթացքում ինքնուրույն եւ համարձակ որոշումներ կայացնելու եւ իրականացնելու ունակությունների զարգացմանը: Մենք ուսանելի ենք համարում արտասահմանյան զինված ուժերի բարեփոխումների առաջավոր փորձը` ռազմական մասնագիտությանը կատարելապես տիրապետող սպաների պաշտոնեական առաջխաղացման ուղեգիծը սահմանելու համար: Դեռեւս 2005թ. Հայաստանը պաշտոնապես միացել է Բոլոնիայի գործընթացին՝  վեջնանպատակ ունենալով ինտեգրվել կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին (ԵԲԿՏ): Այն ենթադրում է ՀՀ միջին, բարձրագույն եւ շարունակական կրթական համակարգում խորքային փոփոխությունների իրականացում, որին արձագանքում է նաեւ ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության համակարգը: Այս արձագանքով ակնկալում ենք, որ ռազմակրթական հաստատությունների շրջանավարտների դիպլոմներն ունենան լիարժեք միջազգային հավաստագրում, ներդրվի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքների գնահատման բազմագործոնային վարկանիշային համակարգ, ապահովվի կրթական ծրագրերի թափանցիկությունը, խթանվի այլ երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետ կուրսանտների եւ դասախոսների ազատ շարժողականությունը: ՀՀ ռազմակրթական բարեփոխումների շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը էական օժանդակություն է ցուցաբերում՝ ընդհանուր առմամբ Հայաստանում համակարգելով Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ Բոլոնյան գործընթացի իրականացումը:  Պաշտպանական բարեփոխումների շրջանակում ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի պահանջները իրագործելով նոր հարթության վրա են դրվում ռազմակրթական ոլորտի առկա խնդիրները, ուրվագծվում առաջիկա զարգացումները, որոնց լուծման ուղղությամբ մշտապես իրականացվելու են կենտրոնացված եւ համակարգված աշխատանքներ: Ամփոփելով ասածս՝ ավելացնեմ, որ զինծառայողները պետք է լինեն արի եւ հաստատակամ, բայց, ինչպես ասում են իմաստունները, կրթության բացակայությունը կարող է անկարգության, խռովության կամ մոլեգնության պատճառ դառնալ:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ բարեփոխումների ծրագրի ավարտից հետո Հայաստանը կարող է աստիճանաբար անցում կատարել դեպի պրոֆեսիոնալ բանակ, թե չկարգավորված հակամարտության առկայության դեպքում դա անհնարին է:

— Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կենդանի օրգանիզմ է, որի հանդեպ ուշադրությունը երբեք չպետք է պակասի: Նույն կերպ բարեփոխումները կրում են շարունակական բնույթ՝ մշտապես արձագանքելով արդիական զարգացումներին: Պրոֆեսիոնալ բանակին անցնելու համար պետք է ունենալ համապատասխան աշխարհաքաղաքական պայմաններ, հենց այդ պայմաններին հասնելու դեպքում էլ կարելի է քննարկել՝ հնարավոր է արդյո՞ք անցումը պրոֆեսիոնալ բանակին: Ինչպես իրավացիորեն նշեցիք, ունենք չկարգավորված հակամարտություն, որի պայմաններում ամբողջական պայմանագրային զինծառայության համակարգին անցնելն իրեն չի կարող թույլ տալ ոչ մի պետություն, թերեւս բացառությամբ մի քանի գերտերությունների:  Հետեւապես, կշարունակենք մեր ԶՈւ-ն համալրել խառը սկզբունքով` պարտադիր եւ..

Նախորդ հոդվածը’33 հայց Սևանում հողահատկացումների վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Արցախում կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն ‘