‘Դավոսի համաժողովի հակառակորդները պայթյուններ են իրականացրել Ցյուրիխում’

873

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի հակառակորդները ստանձնել են Ցյուրիխում՝ Credit Suisse բանկի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:

Հունվարի 24-ի առավորյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով փշրվել են բանկի պատուհանները: Բարեբախրաբար, զոհեր և տուժածներ չկան, սակայն բանկին մի քանի հազար ֆրանկի վնաս է հասցվել: Նույն օրը պայթել է նաև Glencore International AG ընկերության գլխավոր տնօրեն Իվան Գլասենբերգի նստավայրի փոստարկղը:

Reuters-ի տվյալներով՝ անանուն կազմակերպությունը համացանցում հայտարարություն է տարածել՝ ստաձնելով կատարվածի պատասխանատվությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Credit Suisse-ը և Գլասենբերը տուժել են, քանի որ մասնակցում են Դավոսի համաժողովին:

Համաշխարհային տնտեսական ֆորումը պարբերաբար վերածվում է հակագլոբալիստների թիրախի: Այսօր մի շարք բողոքի ցույցեր են իրականացվել նաև բնապահպանների կողմից: Շուրջ 25  ցուցարարներ շղթաներով կապել են  Դավոսում գտնվող Shell բենզալցակայանը՝ բողոքելով ընկերության կողմից իրականացվող նավթի մշակման աշխատանքների դեմ:

Նախորդ հոդվածը‘Սկոլարին Ռոնալդինյոյի կարիքն ունի ‘
Հաջորդ հոդվածը‘Համաներվել է ռուսական ԳՀՎ-ի գործակալը. Սաակաշվիլին Վահագն Չախալյանին ազատ արձակելու’