‘Դավոսում Մեդվեդևն առաջին անգամ շփվել է Իվանիշվիլիի հետ’

1081

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Դավոսում տնտեսական համաժողովի հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ընթացքում զրուցել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, այսօր РИА Новости-ին  հաղորդել է ռուսաստանցի գործարարներից մեկը, որը ներկա է եղել ընդունելությանը:

Սա երկու երկրների կառավարության ղեկավարների միջև առաջին շփումն է,  երկրներ, որոնց միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են Թբիլիսիի նախաձեռնությամբ, 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայի հակամարտությունից հետո:  «Վրաստանի վարչապետն ինքը մոտեցավ Մեդվեդևին, և նրանք մի քանի րոպե զրուցում էին»,- РИА Новости-ին  պատմել է գործարարը: ՌԴ կառավարութան մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան, մեկնաբանելով այս լուրը, ասել է, որ նման մեծ համաժողովներում ավանդաբար բազմաթիվ շփումներ են տեղի ունենում տարբեր երկրների մասնակիցների միջև:

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպան. Կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է իրենց հնարավորությունները ներդնեն՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստան կժամանեն սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ’