‘Դավութօղլուն հայտարարել է, որ կժամանի Երևան’

891

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական Hyurriet-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նա նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո ի վերջո իրենք որոշում են կայացրել, որ Դավութօղլուն պետք է Երևանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Երեւանում դեկտեմբերի 12-ին կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Նոր քաղաքական իրավիճակին ընդառաջ’
Հաջորդ հոդվածը‘Երևանում 18-ամյա երիտասարդ է թունավորվել’