‘Դավութօղլուն ՄԱԿ-ին և ԱՄՆ-ին մեղադրում է երկերեսանիության համար’

1359

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների երկակի ստանդարտներ կիրառելու մեղադրանք է ներկայացրել. Նրա խոսքով՝ պաշտոնյաները Ռուսաստանին չեն մեղադրում՝  ռմբակոծություններով փախստականների հոսքեր ստեղծելու համար, մինչդեռ Թուրքիայից պահանջում են բացել սահմանները գաղթականների առաջ:

«Որոշ շրջանակներ մատն անգամ չեն շարժի՝ սիրիական ճգնաժամը դադարեցնելու համար: Ռուսաստանյան ռմբակոծությունները փախստականների հոսքերի պատճառ են դառնում, և ոչ ոք չի համարձակվում ռուսներին ասել, որ նրանք պարտավոր են դադարեցնել դրանք»,- հայտարարել է Դավութօղլուն:

Անցյալ երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում «արյան լճեր» է թափում՝ սատարելով սիրիացի քրդերին, որոնց Անկարայում ահաբեկիչներ են համարում:

Մինչդեռ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի մյուս անդամներից շատերի կարծիքով՝ սիրիացի քրդերը «Իսլամական պետության» դեմ պայքարելու ունակ կարևոր ուժերից են: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փակ են Տաշիր-Պրիվոլնոյե, ինչպես նաև Արագածոտնի մարզի Շենկանի համայնքի ավտոճանապարհները’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով’