‘Դավութօղլուն նշել է Հայաստանի հետ հաշտեցման 3 պայմանները ‘

1773

Հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են Թուրքիայի խորհրդարանի օրակարգում, հետևաբար`երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն`ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում: Նրա խոսքով, Անկարան հարևանների հետ հարաբերություններում ղեկավարվում է «բարեկամներ և հավանական բարեկամներ», այլ ոչ թե`«բարեկամներ և թշնամիներ» սկզբունքով: Դավութօղլուն, մասնավորապես, նշել է հայ-թուրքական հաշտեցման երեք կողմ: «Հարևան երկրները պետք է հարգեն միմյանց, երկրորդ փուլը`Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական հարցերի լուծումն է, երրորդը`Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը»,- թվարկել է նա: Դավութօղլուն նշել է նաեւ, թե հաշտեցման գործընթացը հաջողությամբ կպսակվի, եթե բոլոր երեք պահանջներն իրականացվեն միաժամանակ: «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեծ ցանկություն ունի»,- եզրափակել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ավարտվեց. Հայտարարությունը՝ շուտով’
Հաջորդ հոդվածը‘ Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է 11 ական’