‘Դավութօղլուն չի փարատում իր Երևան կատարվելիք այցի հետ կապված ինտրիգը’

753

ՀՀ արտգործնախարարության կողմից` Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության երևանյան նիստին մասնակցելու նպատակով Թուրքիային հրավիրելը հանդիսանում է սովորական արձանագրության մասը, և պետք չէ այդ փաստի վրա կենտրոնացնել ուշադրությունը, հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն մամուլի ասուլիսում, խոսելով ՀՀ ԱԳՆ կողմից ՍՏՀԿ երևանյան նիստին մասնակցելու նպատակով ստացված հրավեր մասին:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Դավութօղլուն ասել է, որ նման հրավերներ կազմակերպության բոլոր անդամներին ուղարկվում են, այն երկրի կողմից, որտեղ պետք է տեղի ունենա ՍՏՀԿ հերթական նիստը: Միևնույն ժամանակ Դավութօղլուն չի նշել, թե ինքն արդյոք կընդունի Երևանի հրավերը, թե ոչ:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաղորդել էր ԱրմԻնֆո գործակալությանը, որ ՍՏՀԿ երևանյան նիստին մասնակցելու նպատակով հրավերներ են ուղարկվել կազմակերպության` առանց բացառության բոլոր անդամներին, այդ թվում նաև Թուրքիային ու Ադրբեջանին: Բաքուն նույնպես դեռ չի արձագանքել այդ  հրավերին:

Նախորդ հոդվածը‘Իրակլի Գարիբաշվիլին դարձավ Վրաստանի նոր վարչապետը’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը՝ ԱԱ 2014-ին չմասնակցող աստղերի խորհրդանշական հավաքականներում’