‘Դավութօղլու. Անկարան ամեն ջանք կգործադրի ադրբեջանական տարածքների և Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը վերջ դնելու նպատակով’

985

Կովկասում Անկարայի արտաքին քաղաքականության գերակայությունը տարածաշրջանային հակամարտության կարգավորումն է, խաղաղության հաստատումն ու լարվածության թուլացումը: Ըստ «Միլլիյեթի», այդ մասին հայտարարել է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` ներկայացնելով նոր կառավարության քաղաքականությունը:

«Այդ առնչությամբ Անկարան ամեն ջանք կգործադրի ադրբեջանական տարածքների և Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը վերջ դնելու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մեղմելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով», — հայտարարել է  Դավութօլղուն:

Նա նաև հավաստիացրել է, որ Անկարան մտադիր է «շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպատակաուղղված քայլերը»: «Հայաստանից մենք ակնկալում ենք ոչ թե պատմական վրեժ, այլ փոխգործակցության և արդարության բացահայտման ուղիների որոնում` ի պատասխան մեր առաջադիմական առաջարկությունների», —  հայտարարել է Դավութօղլուն:

Նախորդ հոդվածը‘ Խավիեր էրնանդեսը հանդես կգա «Ռեալ»-ում’
Հաջորդ հոդվածը‘ Դեյլի Բլինդը «Մանչեսթր Յունայթեդում» է’