‘ Դավութօղլու. Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը ‘

789

Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին Գյանջայում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո փետրվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն`մեկնաբանելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանի բացմանը պատրաստվելու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:

Դավութօղլուի խոսքով, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, և դրանում որևէ փոփոխություն չկա: Քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի հետ սահմանը չի բացվի»,- ասել է նա: 

Նախորդ հոդվածը‘Ըստ «Գազպրոմ Հայաստանի»՝ գազի որակը երկրում համապատասխանում է բոլոր ստանդարտներին’
Հաջորդ հոդվածը‘ՀՃՊՀ-ն «Դ!եմ եմ»-ին. Հանդիպում-հանրահավաքը կխանգարի ուսանողությանը կրթվելու հարցում’