‘Դատաբժշկական փորձաքննություն Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար’

1129

Մարտի 8-ին Շիրակի մարզում հայտնաբերվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ պայմանագրային ծառայության զինծառայող, Հայաստանի քաղաքացի, 26-ամյա Արթուր Աֆյանի դին՝ կախված վիճակում: Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար:

Հիշեցնենք, որ Արթուր Աֆյանն անհետացել էր փետրվարի 21-ին: Որոնումներն սկսվել էին այն բանից հետո, երբ սահմանապահի կինը Սասհմանապահ վաչություն և ՀՀ ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել ամուսնու անհետանալու մասին: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել 104 հոդվածի 1-ին մասով:

 

Նախորդ հոդվածը‘ Գյումրիում փոխհրաձգության հետևանքով 6 մարդ է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ԶԼՄ. Ապրիլի 24-ին արքայազն Չարլզը կմեկնի Անկարա, Երևան կժամանի բրիտանական կառավարության ներկայացուցիչը’