‘Դատախազը Լապշինի համար 6,5 տարվա ազատազրկում է պահանջում’

3167

Ռուսաստանցի եւ իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար մեղադրող դատախազը  6.5 տարվա ազատազրկում է պահանջել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, պետական մեղադրող Նասիր Բայրամովը նման միջնորդությամբ հանդես է եկել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Պաշտպանությունը ելույթ կունենա հուլիսի 19-ին կայանալիք դատական նիստում։

Ալեքսանդր Լապշինը 2016-ի դեկտեմբերին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով և արտահանձնվել Ադրբեջան: Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Լապշինը մեղադրվում է Ադրբեջանի սահմանը ապօրինաբար խախտելու մեջ: Մի քանի տարի առաջ Լապշինը ռուսական անձնագրով այցելել էր Արցախ, ապա, որոշ ժամանակ անց, ուկրաինական անձնագրով Վրաստանի տարածքից մուտք գործել Ադրբեջան:

Նախորդ հոդվածը‘Թրամփ. ԱՄՆ-ն կկրճատի ՄԱԿ-ի ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը չակտիվանա (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ուիմբլդոն». Ֆեդերերը դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ կմրցի Չիլիչի հետ (տեսանյութ)’