‘Դատախազը Յուրի Վարդանյանի որդու համար 4 տարի է խնդրել դատարանից. «Առավոտ»’

1626

«Առավոտ»-ը գրում է, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը: Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գարիկ Դանիելյանի մեղադրական ճառի ընթերցումից հետո պաշտպանական ճառով հանդես է եկել փաստաբան Վահան Հայրապետյանը:

Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն» հատկանիշներով:

Դատախազը միջնորդել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, գույքը բռնագրավել և 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Նախորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը պատրաստ է նպաստել Կիևի և անջատականների միջև երկխոսության կայացմանը’